Goal.com ֆուտբոլային հայտնի պորտալն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:
««Դոնբաս Արենայում» մշտապես հնչում է գոլի հեղիանկ դարձած ֆուտբոլիստի երկրի երաժշտությունը: Ավանդաբար շատ է հնչել բրազիլական սամբան, սակայն այս տարի ամենից շատ հնչում է սուսերով պարը, քանի որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գտնվում է հրաշալի մարզավիճակում: Ուկրաինայի առաջնության մեկնարկային 10 տուրերից հետո նա դարձել է 13 գոլի հեղինակ:
Մխիթարյանը փայլում է նաեւ ազգային հավաքականում: Նա կարողանում է հանդես գալ տարբեր դիրքերում: Բուֆոնը, Բարցալին եւ Բոնուչին պետք է փորձեն կանգնեցնել նրան, ինչը չափազանց դժվար կլինի»,- գրել է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենտուս» - «Շախտյոր» խաղը կկայանա հոկտեմբերի 2:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում