23:52  ,  30 հունիսի, 2021

Ռոբերտո Մարտինես. Իտալիան կգրոհի առաջին վայրկյանից, կխաղա դինամիկ եւ նպատակասլաց

Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Իտալիայի հավաքականի հետ դիմակայությունից սպասելիքների մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո–2020–ի քառորդ եզրափակիչում։

«Իտալիան կգրոհի առաջին վայրկյանից, կխաղա դինամիկ եւ նպատակասլաց, բայց մեր յուրաքանչյուր խաղացող գիտի իր խնդիրը խաղադաշտոմ։

Պորտուգալիայի հետ խաղում կարող էինք ցուցադրել ավելի հետեւողական ֆուտբոլ, բայց հյուծող պայքար էր։ Բարեբախտաբար, մենք ունենք բավարար օրեր մինչեւ հաջորդ խաղը վերականգնվելու համար։

Պորտուգալիայի հետ դիմակայությունից առաջ մշտապես հարցնում էինք մեզ, թե ինչպես կարող ենք հաղթել Եվրոպայի չեմպիոնին եւ Ազգերի լիգայի գավաթակրին։

Հիմա փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարելի է հաղթել Իտալիայի նման տաղանդավոր եւ հրաշալի կազմակերպված թիմը, որն արդեն 31 հանդիպում անընդմեջ չի պարտվել»,– Ռոբերտո Մարտինեսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։

Բելգիա – Իտալիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2–ին Մյունխենում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով