20:43  ,  30 հունիսի, 2021

Եվրո–2020. Ֆավորիտը՝ քառորդ եզրափակիչից առաջ

Եվրո–2020–ի քառորդ եզրափակիչից առաջ բուքմեյքերները գնահատել են թիմերի հնարավորությունները՝ ֆավորիտ համարելով Անգլիայի հավաքականին։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի չեմպիոնության գործակիցը 3.00 է։

Երկրորդ տեղում է Իսպանիան՝ 4.30 գորխակից։ Իտալիայի չեմպիոնության հավանականությունը ստացել է 5.00, Բելգիայինը՝ 8.00, Դանիայինը՝ 11.0։ Հետնապահներն են Չեխիան (25.00), Շվեյցարիան (25.00), Ուկրաինան (35.0)։

Եվրո-2020, քառորդ եզրափակիչ

Հուլիսի 2

Շվեյցարիա - Իսպանիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ), (Սանկտ Պետերբուրգ)

Իտալիա - Բելգիա՝ 23։00 (Մյունխեն)

Հուլիսի 3

Չեխիա - Դանիա՝ 20։00 (Բաքու)

Ուկրաինա - Անգլիա՝ 23։00 (Հռոմ)

Կիսաեզրափակիչ

Հուլիսի 6

Բելգիա / Իտալիա - Շվեյցարիա / Իսպանիա՝ 23։00 (Լոնդոն)

Հուլիսի 7

Ուկրաինա / Անգլիա - Չեխիա / Դանիա՝ 23։00 (Լոնդոն)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով