12:35  ,  30 հունիսի, 2021

Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաուշ հաղթական գոլը (ֆոտո)

Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտյոմ Դովբիկը Շվեդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի խաղում խփել է Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաուշ հաղթական գոլը, հայտնում է Opta-ն:

Շոտլանդական Գլազգոյում տեղի ունեցած խաղում ուկրաինական «Դնեպրի» 24-ամյա ֆուտբոլիստն աչքի էր ընկել լրացուցիչ ժամանակի ավելացված առաջին րոպեին (120:37):

Բացի այդ, դա Եվրոպայի առաջնությունների պատմության երկրորդ ամենաուշ գոլն էր: Այդ ցուցանիշով ռեկորդակիր է Թուրքիայի հավաքականի նախկին խաղացող Սեմիհ Շենթյուրկը, որը ռեկորդը սահմանել է Խորվաթիայի հավաքականի դեմ Եվրո-2008-ի խաղում (121:01):

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթել էր 2:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ հուլիսի 3-ին Հռոմում կմրցի անգլիացիների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով