21:50  ,  29 հունիսի, 2021

Եվրո–2020. Անգլիան պայքարից դուրս թողեց Գերմանիային (ֆոտո, վիդեո)

Եվրո–2020–ի 1/8 եզրափակիչի նախավերջին խաղում հանդիպեցին Անգլիայի եւ Գերմանիայի հավաքականները։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած դիմակայությունում 2։0 հաշվով առավելության հասան անգլիացիները։

Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի գոլը 75–րդ րոպեին եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի գոլը 86–րդ րոպեին։

Անգլիա – Գերմանիա զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Շվեդիա – Ուկրաինա դիմակայության հաղթողի հետ։

Եվրո-2020, 1/8 եզրափակիչ

Անգլիա - Գերմանիա՝ 2։0 (տեսանյութ) (Լոնդոն)

Ռահիմ Ստերլինգ, 75, Հարի Քեյն, 86

Շվեդիա - Ուկրաինա՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (Գլազգո)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով