14:44  ,  29 հունիսի, 2021

Եվրո-2020. Բենզեմայի տպավորիչ գոլը՝ օրվա լավագույն դրվագ

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի երրորդ խաղային օրվա լավագույն դրվագը: Առանձնացվել է աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլը:

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված խաղում (3:3) Բենզեման դարձել էր դուբլի հեղինակ, սակայն ֆրանսիացիները պարտվել էին հետխաղյա 11 մետրանոցներով ու լքել պայքարը:

Քառորդ եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականը հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում կմրցի իսպանացիների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով