00:26  ,  28 հունիսի, 2021

Դե Լիգտ․ Փաստացի մենք պարտվեցինք իմ արածի հետեւանքով

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Չեխիայի հավաքականին 0։2 հաշվով պարտված Նիդերլանդների հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս Դե Լիգտը մեկնաբանել է իր հեռացումն ու դրանից հետո տանուլ տված պայքարը։ Նիդերլանդների թիմը երկու գոլն էլ բաց թողեց Դե Լիգտի հեռացումից հետո։

«Իհարկե, զգացողություններն ահավոր են։ Փաստացի մենք պարտվեցինք իմ արածի հետեւանքով։ Այդ դրվագում ես պետք է հեռացնեի գնդակը։

Կարծում եմ՝ մենք վերահսկում էինք խաղը, ստեղծում էինք վտանգավոր պահեր, հատկապես, առաջին խաղակեսում։ Ես տպավորություն չունեի, որ մրցակիցն ավելի շատ պահեր է ստեղծում, բայց ամեն ինչ վճռեց կարմիր քարտը»,- Դե Լիգտի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ֆրանկ Դե Բուրի գլխավորած թիմը չեխերի հետ խաղում ոչ մի անգամ չի հարվածել դարպասին։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում հոլանդացիներն անցկացրել են 89 հանդիպում եւ առաջին անգամ են խաղադաշտից հեռանում առանց դարպասին կատարած հարվածի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով