22:26  ,  27 հունիսի, 2021

Եվրո-2020․ Նիդերլանդներ - Չեխիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի Նիդերլանդներ - Չեխիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց չեխական «Սլավիայի» կիսապաշտպան Թոմաշ Հոլեշը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Չեխերը հաղթել են 2։0 հաշվով, Հոլեշը դարձել է առաջին գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Չեխերը երրորդ անգամ անընդմեջ հաղթեցին հոլանդացիներին, որոնք 2005 թվականից հետո չեն կարողացել հաղթել Չեխիային։

Եվրո-2020-ին քառորդ եզրափակիչում Չեխիայի մրցակիցը կլինի Դանիան, որը 4։0 հաշվով պարտության էր մատնել Ուելսի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով