22:26 27 հունիսի, 2021Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի Նիդերլանդներ - Չեխիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց չեխական «Սլավիայի» կիսապաշտպան Թոմաշ Հոլեշը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չեխերը հաղթել են 2։0 հաշվով, Հոլեշը դարձել է առաջին գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։
Չեխերը երրորդ անգամ անընդմեջ հաղթեցին հոլանդացիներին, որոնք 2005 թվականից հետո չեն կարողացել հաղթել Չեխիային։
Եվրո-2020-ին քառորդ եզրափակիչում Չեխիայի մրցակիցը կլինի Դանիան, որը 4։0 հաշվով պարտության էր մատնել Ուելսի հավաքականին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.