14:10  ,  27 հունիսի, 2021

Իտալիայի հավաքականի 2 տպավորիչ ռեկորդները

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Ավստրիայի թիմին 2։1 հաշվով հաղթելու շնորհիվ Իտալիայի հավաքականը բարելավել է երկու ազգային ռեկորդ, հաղորդում է Opta-ն։

Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը 31-րդ խաղում անընդմեջ պարտություն չկրեց՝ բարելավելով 1935-1939 թվականների ազգային ռեկորդը։ Իտալիայի հավաքականն այն ժամանակ լեգենդար մարզիչ Վիտորիո Պոցոյի ղեկավարությամբ չի պարտվել 30 խաղում անընդմեջ։

Նախորդ անգամ իտալացիները պարտություն են կրել 2018թ․ նոյեմբերի 10-ին Ազգերի լիգայում 0։1 հաշվով Պորտուգալիայից։

Իտալիայի հավաքականը նաեւ 12-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։ Նախորդ ռեկորդային շարքը 11 հաղթանակից գրանցվել էր 2019 թվականին դարձյալ Ռոբերտո Մանչինիի ղեկավարությամբ։

Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում Իտալիայի հավաքականի մրցակիցը կլինի Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս