Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Իտալիայի հավաքականը մրցում է ավստրիացիների հետ։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընթացող հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0։0։
32-րդ րոպեին իտալացիների հարձակվող Չիրո Իմոբիլեի հարվածից հետո Ավստրիայի թիմին գոլից փրկեց դարպասաձողը։
65-րդ րոպեին Ավստրիայի հավաքականի ավագ, պաշտպան Դավիդ Ալաբային փոխանցումից հետո հարձակվող Մարկո Արնաուտովիչը գրավեց Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։
Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։
Իտալիայի հավաքականը քառորդ եզրափակիչում կհանդիպի Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականների դիմակայության հաղթողի հետ։
Եվրո-2020, 1/8 եզրափակիչ, հիմնական ժամանակ
Իտալիա - Ավստրիա՝ 0։0 (տեսանյութ), (Լոնդոն)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի