09:11  ,  27 հունիսի, 2021

Եվրո-2020․ Օրվա խաղերը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 27-ին կշարունակվեն 1/8 եզրափակիչի հանդիպումները։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմրցեն Նիդերլանդների եւ Չեխիայի հավաքականները։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Օրվա երկրորդ խաղում կհանդիպեն Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականները։ Իսպանիայի Սեւիլիա քաղաքում նախատեսված հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Նիդերլանդներ - Չեխիա դիմակայության հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Դանիայի հետ, որը 4։0 հաշվով հաղթել է Ուելսին։ Բելգիա - Պորտուգալիա զույգի հաղթողին սպասում է Իտալիան, որը պայքարից դուրս է թողել  Ավստրիային՝ 2։1 լրացուցիչ ժամանակում։

Եվրո-2020, 1/8 եզրափակիչ

Նիդերլանդներ - Չեխիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ) (Բուդապեշտ)

Բելգիա - Պորտուգալիա՝ 23։00 (Սեւիլիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով