09:11 27 հունիսի, 2021Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 27-ին կշարունակվեն 1/8 եզրափակիչի հանդիպումները։
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմրցեն Նիդերլանդների եւ Չեխիայի հավաքականները։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։
Օրվա երկրորդ խաղում կհանդիպեն Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականները։ Իսպանիայի Սեւիլիա քաղաքում նախատեսված հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Նիդերլանդներ - Չեխիա դիմակայության հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Դանիայի հետ, որը 4։0 հաշվով հաղթել է Ուելսին։ Բելգիա - Պորտուգալիա զույգի հաղթողին սպասում է Իտալիան, որը պայքարից դուրս է թողել Ավստրիային՝ 2։1 լրացուցիչ ժամանակում։
Եվրո-2020, 1/8 եզրափակիչ
Նիդերլանդներ - Չեխիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ) (Բուդապեշտ)
Բելգիա - Պորտուգալիա՝ 23։00 (Սեւիլիա)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.