23:03  ,  26 հունիսի, 2021

Եվրո-2020․ Ուելս - Դանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի Ուելս - Դանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել դանիացիների հարձակվող Կասպեր Դոլբերգը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիական «Նիցայի» 23-ամյա ֆուտբոլիստը դարձավ դուբլի հեղինակ։

Ամստերդամում տեղի ունեցած խաղում Դանիան հաղթել է 4։0 հաշվով, Դոլբերգն աչքի է ընկել 27-րդ եւ 48-րդ րոպեներին։

Դանիայի հավաքականը հուլիսի 3-ին նախատեսված քառորդ եզրափակիչի խաղում կմրցի Նիդերլանդներ - Չեխիա դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով