23:03 26 հունիսի, 2021Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի Ուելս - Դանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել դանիացիների հարձակվող Կասպեր Դոլբերգը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիական «Նիցայի» 23-ամյա ֆուտբոլիստը դարձավ դուբլի հեղինակ։
Ամստերդամում տեղի ունեցած խաղում Դանիան հաղթել է 4։0 հաշվով, Դոլբերգն աչքի է ընկել 27-րդ եւ 48-րդ րոպեներին։
Դանիայի հավաքականը հուլիսի 3-ին նախատեսված քառորդ եզրափակիչի խաղում կմրցի Նիդերլանդներ - Չեխիա դիմակայության հաղթողի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.