22:27  ,  26 հունիսի, 2021

Դանիան 23 տարում առաջին անգամ հաղթեց ԵԱ-ի կամ ԱԱ-ի փլեյ-օֆֆում

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Ուելսի հավաքականին 4։0 հաշվով հաղթած Դանիայի հավաքականը 23 տարում առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի կամ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

Նախորդ անգամ դանիացիները նման հաջողություն ունեցել էին 1998թ․ աշխարհի առաջնությունում, երբ 4։1 հաշվով հաղթել էին Նիգերիային։

Դանիան առաջին անգամ Եվրոպայի առաջնությունների փլեյ-օֆֆում խփեց 4 գոլ։ 4։0 հաշվով հաղթանակ փլեյ-օֆֆում սրանից առաջ գրանցվել էր երկու անգամ։ 2012-ին Իսպանիան հաղթել էր Իտալիային, 2016-ին՝ Բելգիան պարտության էր մատնել Հունգարիային։ Ավելի խոշոր հաշվով հաղթանակ փլեյ-օֆֆում գրանցվել է միայն մեկ անգամ։ 2000 թվականին Նիդերլանդները 6։1 հաշվով հաղթել է Սերբիային։

Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում Դանիան կմրցի Նիդերլանդների եւ Չեխիայի դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով