13:09  ,  26 հունիսի, 2021

Կուրտուա․ Ռոնալդուն մնացել է նույն մակարդակին, ես ավելի մեծ առաջընթաց եմ ունեցել

Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Պորտուգալիայի հավաքականի եւ Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Բելգիայի եւ Պորտուգալիայի հավաքականները կհանդիպեն Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում։

«Մեր ծրագիրն է հաղթահարել Պորտուգալիայի հավաքականի արգելքը։ Այդ թիմում միայն մեկ խաղացող չէ։ Ռոնալդուն Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուն է, գերազանց ֆուտբոլիստ։ Սակայն ես կարծում եմ, որ նա մնացել է նույն մակարդակին, ինչ այն ժամանակ էր, երբ ես խաղում էի «Աթլետիկոյում»։ Ես ավելի մեծ առաջընթաց եմ ունեցել այս ընթացքում, քան նա»,- Կորտուայի խոսքը մեջբերում է Marca-ն։ 29-ամյա դարպասապահը մադրիդյան ակումբում հանդես է եկել 2011-2014 թվականներին։

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի Բելգիա - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 27-ին Սեւիլիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով