13:09 26 հունիսի, 2021Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Պորտուգալիայի հավաքականի եւ Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Բելգիայի եւ Պորտուգալիայի հավաքականները կհանդիպեն Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում։
«Մեր ծրագիրն է հաղթահարել Պորտուգալիայի հավաքականի արգելքը։ Այդ թիմում միայն մեկ խաղացող չէ։ Ռոնալդուն Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուն է, գերազանց ֆուտբոլիստ։ Սակայն ես կարծում եմ, որ նա մնացել է նույն մակարդակին, ինչ այն ժամանակ էր, երբ ես խաղում էի «Աթլետիկոյում»։ Ես ավելի մեծ առաջընթաց եմ ունեցել այս ընթացքում, քան նա»,- Կորտուայի խոսքը մեջբերում է Marca-ն։ 29-ամյա դարպասապահը մադրիդյան ակումբում հանդես է եկել 2011-2014 թվականներին։
Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի Բելգիա - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 27-ին Սեւիլիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.