21:15  ,  25 հունիսի, 2021

BBC. Եվրո–2020–ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը

BBC-ն կազմել է Եվրո–2020–ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը՝ ներառելով առվազն երկու խաղում, առնվազն 60 րոպե անցկացրած ֆուտբոլիստների։

Երեք ներկայացուցիչ ունի Իտալիան, երկուական՝ Դանիան ու Բելգիան, մեկական՝ Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Նիդերլանդները եւ Շվեդիան։

Դարպասապահ. Շմեյխել (Դանիա)։

Պաշտպաններ. Սպինացոլա (Իտալիա), Կյաեր (Դանիա), Ալիոսկի (Հյուսիսային Մակեդոնիա)։

Կիսապաշտպաններ. Կլիխ (Լեհաստան), Դե Բրույնե (Բելգիա), Վեյնալդում (Նիդերլանդներ), Լոկատելի (Իտալիա)։

Հարձակվողներ. Իմոբիլե (Իտալիա), Լուկակու (Բելգիա), Իսակ (Շվեդիա)։

–––

Եվրո–2020, 1/8 եզրափակիչ

Հունիսի 26

Ուելս - Դանիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ), (Ամստերդամ)

Իտալիա - Ավստրիա՝ 23։00 (Լոնդոն)

Հունիսի 27

Նիդերլանդներ - Չեխիա՝ 20։00 (Բուդապեշտ)

Բելգիա - Պորտուգալիա՝ 23։00 (Սեւիլիա)

Հունիսի 28

Խորվաթիա - Իսպանիա՝ 20։00 (Կոպենհագեն)

Ֆրանսիա - Շվեյցարիա՝ 23։00 (Բուխարեստ)

Հունիսի 29

Անգլիա - Գերմանիա՝ 20։00 (Լոնդոն)

Շվեդիա - Ուկրաինա՝ 23։00 (Գլազգո)

Քառորդ եզրափակիչ

Հուլիսի 2

Ֆրանսիա / Շվեյցարիա - Խորվաթիա / Իսպանիա (Սանկտ Պետերբուրգ)

Բելգիա / Պորտուգալիա - Իտալիա / Ավստրիա (Մյունխեն)

Հուլիսի 3

Նիդերլանդներ / Չեխիա - Ուելս / Դանիա (Բաքու)

Շվեդիա / Ուկրաինա - Անգլիա / Գերմանիա (Հռոմ)

Կիսաեզրափակիչ՝ հուլիսի 6-7

Եզրափակիչ՝ հուլիսի 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով