09:15  ,  26 հունիսի, 2021

Եվրո–2020. Մեկնարկում է 1/8 եզրափակիչը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 26–ին կմեկնարկի փլեյ–օֆֆը։ Տեղի կունենա 1/8 եզրափակիչի երկու հանդիպում։

Օրվա առաջին խաղը կանցկացվի Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում։ Կմրցեն Ուելսի եւ Դանիայի հավաքականները։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00–ին։ Գլխավոր մրցավարը կլինի գերմանացի Դանիել Զիբերտը։

Օրվա երկրորդ խաղում կհանդիպեն ֆավորիտներից Իտալիայի հավաքականն ու Ավստրիայի թիմը։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում անցկացվելիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։ Գլխավոր մրցավարը կլինի անգլիացի Էնթոնի Թեյլորը։

Եվրո–2020, 1/8 եզրափակիչ

Ուելս - Դանիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ), (Ամստերդամ)

Իտալիա - Ավստրիա՝ 23։00 (Լոնդոն)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով