10:52  ,  24 հունիսի, 2021

Եվրո-2020. Խմբային փուլի լավագույն խաղացողները

Ֆուտբոլային վիճակագրությամբ զբաղվող WhoScored-ը ներկայացրել է Եվրո-2020-ի խմբային փուլի լավագույն խաղացողներին: Ամենաբարձր ցուցանիշն ունի Բելգիայի հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն (8,84 միավոր):

Երկրորդ տեղում է Եվրոպայի չեմպիոնի կոչումը պաշտպանող Պորտուգալիայի հավաքականի ավագ, Թուրինի «Յուվենտուսի» 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (8,06 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հոլանդիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը (7,87):

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ում հունիսի 23-ին ավարտվեց խմբային փուլը և հայտնի դարձան 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը։

Հունիսի 26

Ուելս - Դանիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ), (Ամստերդամ)

Իտալիա - Ավստրիա՝ 23։00 (Լոնդոն)

Հունիսի 27

Նիդերլանդներ - Չեխիա՝ 20։00 (Բուդապեշտ)

Բելգիա - Պորտուգալիա՝ 23։00 (Սեւիլիա)

Հունիսի 28

Խորվաթիա - Իսպանիա՝ 20։00 (Կոպենհագեն)

Ֆրանսիա - Շվեյցարիա՝ 23։00 (Բուխարեստ)

Հունիսի 29

Անգլիա - Գերմանիա՝ 20։00 (Լոնդոն)

Շվեդիա - Ուկրաինա՝ 23։00 (Գլազգո)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ