10:16  ,  24 հունիսի, 2021

Ռոնալդուն ու Մբապեն փոխանակվել են մարզաշապիկներով (ֆոտո)

Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրի խաղից հետո Եվրոպայի չեմպիոնի կոչումը պաշտպանող Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ու աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն փոխանակվել են մարզաշապիկներով:

2:2 հաշվով ավարտված խաղում Թուրինի «Յուվենտուսի» 36-ամյա հարձակվողը 2 գոլ էր խփել 11 մետրանոցից, իսկ ֆրանսիական ՊՍԺ-ի ռմբարկուն արդյունավետ գործողություններով աչքի չէր ընկել:

Այդ դուբլի արդյունքում Ռոնալդուն գերազանցել էր գերմանացի Միրոսլավ Կլոզեի նվաճումը։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում պորտուգալացի հարձակվողը խփեց իր 21-րդ գոլը։ Կլոզեն 19 անգամ է աչքի ընկել երկու խոշոր մրցաշարերում։ Երրորդ տեղում է գերմանացի Գերդ Մյուլերը (18 գոլ)։ Հնգյակում են նաեւ գերմանացի Յուրգնեն Կլինսմանը (16) եւ ֆրանսիացի Միշել Պլատինին (14)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով