00:02  ,  24 հունիսի, 2021

Ռոնալդուն գրավեց Ֆրանսիայի թիմի դարպասը եւ գերազանցեց Կլոզեի նվաճումը

Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրի խաղում Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոցից գրավեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի դարպասը (հանդիպումը դեռ չի ավարտվել՝ 1։1) եւ գերազանցեց գերմանացի Միրոսլավ Կլոզեի նվաճումը։

Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում պորտուգալացի հարձակվողը խփեց իր 20-րդ գոլը։

Կլոզեն 19 անգամ է աչքի ընկել երկու խոշոր մրցաշարերում։ Երրորդ տեղում է գերմանացի Գերդ Մյուլերը (18 գոլ)։ Հնգյակում են նաեւ գերմանացի Յուրգնեն Կլինսմանը (16) եւ Ֆրանսիացի Միշել Պլատինին (14)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով