Եվրո-2020-ի C խմբում 3 միավորով երրորդ տեղը գրաված Ուկրաինայի հավաքականը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
E խմբում Իսպանիայի հավաքականը 5։0 հաշվով հաղթեց Սլովակիայի թիմին, որը 3 միավորով երրորդ տեղում է, սակայն գոլերի տարբերությունը -5 է, իսկ Ուկրաինայի թիմինը -1 է։
E խմբում Լեհաստանի հավաքականն էլ 2։3 հաշվով պարտվեց դեռ նախորդ տուրում 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած Շվեդիային եւ դուրս մնաց պայքարից։ Լեհաստանը հաղթանակի դեպքում 4 միավորով կգրավեր երրորդ տեղը եւ կգերազանցեր ուկրաինացիներին։
Հիշեցնենք, որ 6 խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերից բացի փլեյ-օֆֆ են դուրս գալիս նաեւ լավագույն արդյունքով երրորդ տեղ գրաված 4 թիմեր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի