00:51  ,  23 հունիսի, 2021

Եվրո-2020․ Անգլիան հաղթեց չեխերին, Խորվաթիան խնդիրներ չունեցավ Շոտլանդիայի հետ (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները անցկացրին D խմբում ընդգրկված թիմերը։

Դեռ նախորդ տուրում 1/8 եզրափակիչի ուղեգիրն ապահոված Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընդունեց չեխերին։ Գարեթ Սաույթգեյթի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ 12-րդ րոպեին աչքի ընկավ հարձակվող Ռահիմ Ստերլինգը։

Անգլիան 7 միավորով գրավեց առաջին տեղը։ Չեխերը 4 միավորով երրորդն են եւ նույնպես հանդես կգան փլեյ-օֆֆում։

Խմբում երկրորդ տեղը գրավեց ախարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը, որը Գլազգոյում մրցեց Շոտլանդիայի թիմի հետ եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով եւ գոլերի տարբերությամբ գերազանցեց չեխերին։

Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր

D խումբ

Չեխիա - Անգլիա՝ 0։1 (տեսանյութ), (Լոնդոն)

Ռահիմ Ստերլինգ, 12

Խորվաթիա - Շոտլանդիա՝ 3։1 (տեսանյութ), (Գլազգո)

Նիկոլա Վլաշիչ, 17, Լուկա Մոդրիչ, 62, Իվան Պերիշիչ, 77 - Կալում Մաքգրեգոր, 42

Մրցաշարային դրություն․Անգլիա՝ 7, Խորվաթիա՝ 4, Չեխիա՝ 4, Շոտլանդիա՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով