22:02  ,  21 հունիսի, 2021

Եվրո–2020. Ֆինլանդիա - Բելգիա, Ռուսաստան - Դանիա. Մեկնարկային կազմերը

Եվրո–2020–ի խմբային փուլի վերջին տուրում B խմբից 1/8 եզրափակիչի ուղեգիրն ապահոված Բելգիայի հավաքականը Սանկտ Պետերբուրգում կմրցի ֆինների հետ։ Ռուսաստանի հավաքականը Կոպենհագենում կխաղա դանիացիների հետ։

Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

Ռուսաստան. Սաֆոնով, Ֆերնանդես, Դիվեեւ, Ջիկիա, Կուդրյաշով, Կուզյաեւ, Օզդոեւ, Միրանչուկ, Գոլովին, Ձյուբա։

Դանիա. Շմեյխել, Կյաեր, Մեհլե, Կրիստինսեն, Վեստերգոր, Դիլեյնի, Վաս, Հոյբերգ, Պոուլսեն, Բրայթուայթ, Դամսգոր։

---- 

Ֆինլանդիա. Հրադեցկի, Արայուուրի, Օ’Շոնեսի, Տոյվիո, Կամարա, Լոդ, Պուկի, Սպարվ, Ուրոնեն, Պոհյանպալո, Ռայտալա։

Բելգիա. Կուրտուա, Վերմալեն, Բոյատա, Վիտսել, Դե Բրույնե, Լուկակու, Էդեն Ազար, Դենայեր, Շադլի, Տրոսար, Դոկյու։

Բելգիան B խմբի առաջին երկու տուրերում հաղթել է Ռուսաստանին (3։0) եւ Դանիային (2։1)։ Ֆինլանդիան 1։0 հաշվով հաղթել է դանիացիներին եւ նույն հաշվով պարտվել ռուսներին։

Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում: 

Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր

B խումբ

Ֆինլանդիա - Բելգիա՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (Սանկտ Պետերբուրգ)

Ռուսաստան - Դանիա՝ 23։00 (Կոպենհագեն)

Մրցաշարային դրություն․ Բելգիա՝ 6, Ռուսաստան՝ 3, Ֆինլանդիա՝ 3, Դանիա՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով