21:51  ,  21 հունիսի, 2021

Եվրո–2020. Նիդերլանդները տարավ 3–րդ հաղթանակը, Ավստրիան ուժեղ էր Ուկրաինայից (ֆոտո, վիդեո)

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում խմբային փուլն ավարտվեց C խմբում։ Դեռ նախորդ տուրում 1/8 եզրափակիչի ուղեգիրը նվաճած Նիդերլանդների հավաքականը տարավ երրորդ հաղթանակը։ Ամստերդամում մրցակիցը Հյուսիսային Մակեդոնիայի թիմն էր։ Հոլանդացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը։

Մակեդոնացիները երեք պարտությունից հետո ավարտեցին մրցելույթը։

Խմբում երկրորդ տեղը գրավեց եւ փլեյ–օֆֆի ուղեգիր նվաճեց Ավստրիայի հավաքականը, որը Բուդապեշտում մրցեց ուկրաինացիների հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Աչքի ընկավ կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները։

Ավստրիան վաստակեց 6 միավոր։ Ուկրաինան ունի 3 միավոր եւ կսպասի բոլոր խմբերում պայքարի ավարտին։

Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:

Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր

C խումբ

Հյուսիսային Մակեդոնիա - Նիդերլանդներ՝ 0։3 (տեսանյութ), (Ամստերդամ)

Մեմֆիս Դեպայ, 24, Ժորժինյո Վեյնալդում, 51, 58

Ուկրաինա - Ավստրիա՝ 0։1 (տեսանյութ), (Բուխարեստ) 

Քրիստոֆ Բաումգարտներ, 21

Մրցաշարային դրություն․ Նիդերլանդներ՝ 9, Ավստրիա՝ 6, Ուկրաինա՝ 3, Հյուսիսային Մակեդոնիա՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ