18:03  ,  21 հունիսի, 2021

Եվրո–2020. Թոմաս Մյուլերը վնասվածք է ստացել եւ չի խաղա Հունգարիայի դեմ

Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը աջ ծնկահոդի վնասվածքի պատճառով բաց է թողել Յոահիմ Լյովի գլխավորած թիմի հերթական մարզումը։

31–ամյա ֆուտբոլիստը չի օգնի Գերմանիայի հավաքականին հունգարացիների դեմ Եվրո–2020–ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում, հաղորդում է գերմանական Bild–ը։

Հարցականի տակ է նաեւ նրա մասնակցությունը Եվրո–2020–ի 1/8 եզրափակիչի հանդիպմանը, եթե գերմանացիները դուրս գան փլեյ–օֆֆ։

Գերմանիա – Հունգարիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 23–ին։

F խմբի առաջատարը Ֆրանսիան է՝ 4 միավոր։ Գերմանիան ու Պորտուգալիան ունեն 3–ական միավոր, Հունգարիան՝ 1 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով