21:52  ,  19 հունիսի, 2021

Եվրո–2020. Պորտուգալիա – Գերմանիա՝ 2։4 (ֆոտո, վիդեո)

Եվրո–2020–ի խմբային փուլի երկրորդ տուրում Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը Մյունխենում մրցեց գերմանացիների հետ եւ պարտություն կրեց 2։4 հաշվով։

Հանդիպման հաշիվը 35–րդ րոպեին բացեց պորտուգալացիների ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։ 36–ամյա հարձակվողը երրորդ գոլը խփեց այս մրցաշարում եւ չեխ հարձակվող Պատրիկ Շիկի հետ լավագույն ռմբարկուն է։ Ռոնալդուն 12 գոլով նաեւ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի լավագույն ռմբարկուն է։ 

Հաշվի հավասարությունը վերականգնվեց 35–րդ րոպեին։ Սեփական դարպասը գրավեց պորտուգալացիների պաշտպան Ռուբեն Դիաշը։ 4 րոպե անց ինքնագոլի հեղինակ դարձավ Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն։ Երկրորդ խաղակեսում Գերմանիայի հավաքականի առավելությունը մեծացրին կիսապաշտպան Կայ Հավերցի եւ պաշտպան Ռոբին Գոսենսի գոլերը։

Պորտուգալիան հարձակվող Դիոգու Ժոտայի գոլի շնորհիվ կրճատեց տարբերությունը, սակայն ավելին անել չկարողացավ։

Գերմանիայի հավաքականը 3 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ F խմբի առաջատար, աշխարհի չեմպիոն Ֆրանսիայից, որը երկրորդ տուրում 1։1 հաշվով խաղաց հունգարացիների հետ։ Պորտուգալիան 3 միավորով երրորդն է, Հունգարիան եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 1 միավոր։

Հունիսի 23–ին անցկացվելիք F խմբի երրորդ տուրում Հունգարիան կմրցի Գերմանիայի, Ֆրանսիան՝ Պորտուգալիայի հետ։

Եվրո–2020, խմբային փուլ, երկրորդ տուր

F խումբ

Պորտուգալիա - Գերմանիա՝ 2։4 (տեսանյութ), (Մյունխեն)

Կրիշտիանու Ռոնալդու, 35, Դիոգու Ժոտա, 67 – Ռուբեն Դիաշ, 35, ինքնագոլ, Ռաֆայել Գերեյրու, 39, ինքնագոլ, Կայ Հավերց, 51, Ռոբին Գոսենս, 60

Հունգարիա - Ֆրանսիա՝ 1։1 (Բուդապեշտ)

Ատիլա Ֆիոլա, 45+2 – Անտուան Գրիզման, 66

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով