19:37  ,  19 հունիսի, 2021

Եվրո–2020. Հունգարիա – Ֆրանսիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Եվրո–2020–ի խմբային փուլի երկրորդ տուրի Հունգարիա – Ֆրանսիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հունգարացիների կիսապաշտպան Լասլո Կլյայնհայսլերը, որը «հրաշալի աշխատեց պաշտպանությունում եւ օգնեց թիմին անցնել հարձակման»,– գրում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։

Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում տեղի ունեցած խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։

Ֆրանսիան 4 միավորով F խմբի առաջատարն է։ Հունգարիան 1 միավորով երրորդ տեղում է։

Առաջին տուրում Հունգարիան 0։3 հաշվով պարտվել էր պորտուգալացիներին, Ֆրանսիան 1։0 հաշվով հաղթել էր Գերմանիային։

Հունիսի 23–ին անցկացվելիք F խմբի երրորդ տուրում Հունգարիան կմրցի Գերմանիայի, Ֆրանսիան՝ Պորտուգալիայի հետ։

Եվրո–2020, խմբային փուլ, երկրորդ տուր

F խումբ

Հունգարիա - Ֆրանսիա՝ 1։1 (Բուդապեշտ)

Ատիլա Ֆիոլա, 45+2 – Անտուան Գրիզման, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով