19:37 19 հունիսի, 2021Եվրո–2020–ի խմբային փուլի երկրորդ տուրի Հունգարիա – Ֆրանսիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հունգարացիների կիսապաշտպան Լասլո Կլյայնհայսլերը, որը «հրաշալի աշխատեց պաշտպանությունում եւ օգնեց թիմին անցնել հարձակման»,– գրում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։
Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում տեղի ունեցած խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։
Ֆրանսիան 4 միավորով F խմբի առաջատարն է։ Հունգարիան 1 միավորով երրորդ տեղում է։
Առաջին տուրում Հունգարիան 0։3 հաշվով պարտվել էր պորտուգալացիներին, Ֆրանսիան 1։0 հաշվով հաղթել էր Գերմանիային։
Հունիսի 23–ին անցկացվելիք F խմբի երրորդ տուրում Հունգարիան կմրցի Գերմանիայի, Ֆրանսիան՝ Պորտուգալիայի հետ։
Եվրո–2020, խմբային փուլ, երկրորդ տուր
F խումբ
Հունգարիա - Ֆրանսիա՝ 1։1 (Բուդապեշտ)
Ատիլա Ֆիոլա, 45+2 – Անտուան Գրիզման, 66
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.