21:52  ,  18 հունիսի, 2021

Եվրո–2020. Խորվաթիան ու Չեխիան հաղթողին չպարզեցին (ֆոտո, վիդեո)

Եվրո–2020–ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան ու Չեխիան մրցեց Գլազգոյում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Առաջինը հաջողության հասան չեխերը։ 37–րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց հարձակվող Պատրիկ Շիկը։

Խորվաթները հավասարությունը վերականգնեցին 47–րդ րոպեին։ Աչքի ընկավ կիսապաշտպան Իվան Պերիշիչը։

Չեխիան 4 միավորով առաջին տեղում է, Խորվաթիան երրորդն է՝ 1 միավոր։

D խմբի առաջին տուրում Խորվաթիան 0։1 հաշվով պարտվել էր Անգլիային, չեխերը 2։0 հաշվով հաղթել էին Շոտլանդիային։

Երրորդ տուրում հունիսի 22–ին Չեխիան կխաղա Անգլիայի, Խորվաթիան՝ Շոտլանդիայի հետ։

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

D խումբ

Խորվաթիա - Չեխիա՝ 1։1 (տեսանյութ), (Գլազգո)

Իվան Պերիշիչ, 47 – Պատրիկ Շիկ, 37, 11մ

Անգլիա - Շոտլանդիա՝ 23։00 (Լոնդոն)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով