18:51  ,  18 հունիսի, 2021

Եվրո–2020. Շվեդիայի թիմը հաղթեց սլովակներին (ֆոտո, վիդեո)

Եվրո–2020–ի խմբային փուլի երկրորդ տուրում Շվեդիայի հավաքականը Սանկտ Պետերբուրգում մրցեց սլովակների հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 77–րդ րոպեին 11 մետրանոցից խփեց կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը։

Շվեդիան 4 միավորով E խմբի առաջին տեղում է, սլովակներն ունեն 3 միավոր եւ երկրորդն են։

Առաջին տուրում Շվեդիան 0։0 հաշվով էր ավարտել պայքարն Իսպանիայի հետ, Սլովակիան 2։1 հաշվով հաղթել էր լեհերին։

E խմբի երկրորդ տուրի մյուս հանդիպումը հունիսի 19–ին կանցկացնեն Իսպանիայի (1 միավոր) եւ Լեհաստանի (0) հավաքականները։

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

E խումբ

Շվեդիա - Սլովակիա՝ 1։0 (տեսանյութ), (Սանկտ Պետերբուրգ)

Էմիլ Ֆորսբերգ, 77, 11մ

D խումբ

Խորվաթիա - Չեխիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ), (Գլազգո)

Անգլիա - Շոտլանդիա՝ 23։00 (Լոնդոն)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով