22:31  ,  17 հունիսի, 2021

Եվրո-2020․ Դանիա - Բելգիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի Դանիա - Բելգիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել բելգիացիների հարձակվող Ռոմելու Լուկակուն, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Բելգիայի հավաքականը դանիացիների նկատմամբ տարել է կամային հաղթանակ 2։1 հաշվով։

Բելգիան 6 միավորով եւ գոլերի 5։1 հարաբերակցությամբ B խմբի առաջատարն է եւ գործնականում ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում։ Դանիան առանց միավորի եզրափակում է B խմբի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են Ռուսաստանն ու Ֆինլանդիան՝ 3-ական միավոր։

Հունիսի 21-ին անցկացվելիք երրորդ տուրում Բելգիան կխաղա Ֆինլանդիայի, Դանիան՝ Ռուսաստանի հետ։

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

B խումբ

Դանիա - Բելգիա՝  1։2 (տեսանյութ),  (Կոպենհագեն)

Յուսուֆ Պոուլսեն, 2 – Տորգան Ազար, 54, Կեւին Դե Բրույնե, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով