21:53  ,  16 հունիսի, 2021

Եվրո–2020. Ուելսի հավաքականը պարտության մատնեց թուրքերին՝ 2։0 (ֆոտո, վիդեո)

Եվրո–2020–ի խմբային փուլի երկրորդ տուրում Ուելսի հավաքականը մրցեց թուրքերի հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

42–րդ րոպեին Գարեթ Բեյլի փոխանցումից հետո աչքի ընկավ Աարոն Ռեմզին։

61–րդ րոպեին Գարեթ Բեյլը չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։

Ավելացված ժամանակում Ուելսի առավելությունը կրկնապատկեց Քոնոր Ռոբերտսը։ Գոլային փոխանցումը դարձյալ կատարեց Գարեթ Բեյլը։

Առաջին տուրում Ուելսի հավաքականը 1։1 հաշվով էր ավարտել հանդիպումը շվեյցարացիների հետ, թուրքերը 0։3 հաշվով պարտվել էին Իտալիային։

Խմբային փուլի վերջին տուրում Ուելսը հունիսի 20–ին կխաղա Իտալիայի, թուրքերը՝ Շվեյցարիայի հետ։

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

F խումբ

Թուրքիա – Ուելս՝ 0։2 (տեսանյութ)

Աարոն Ռեմզի, 42, Քոնոր Ռոբերտս, 90+5

Չիրացրած 11մ՝ Գարեթ Բեյլ (Ուելս), 61

Իտալիա – Շվեյցարիա՝ 23:00 (Երևանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ