18:57  ,  16 հունիսի, 2021

Եվրո–2020. Միրանչուկի գոլը հաղթանակ բերեց Ռուսաստանի թիմին (ֆոտո, վիդեո)

Եվրո–2020–ի խմբային փուլի երկրորդ տուրում Ռուսաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգում մրցեց Ֆինլանդիայի թիմի հետ։ Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Արդեն երրորդ րոպեին Ֆինլանդիայի թիմի հարձակվող Յոել Պոհյանպալով գլխի հարվածով գրավեց Մատվեյ Սաֆոնովի պաշտպանած դարպասը, սակայն VAR-ի կիրառումից հետո գրանցվեց խաղից դուրս վիճակ։

Ռուսաստանի հավաքականին հաղթանակ բերեց իտալական «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի գոլը առաջին խաղակեսի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին հարձակվող Արտյոմ Ձյուբայի փոխանցումից հետո։

Առաջին տուրում Ֆինլանդիան 1։0 հաշվով հաղթել էր դանիացիներին, ռուսները 0։3 հաշվով պարտվել էին Բելգիայի հավաքականին։

Երրորդ տուրում Ռուսաստանի հավաքականը հունիսի 21–ին կմրցի դանիացիների հետ, Ֆինլանդիան նույն օրը կխաղա բելգիացիների հետ։

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

B խումբ

Ֆինլանդիա – Ռուսաստան՝ 0։1 (տեսանյութ), (Սանկտ Պետերբուրգ)

Ալեքսեյ Միրանչուկ, 45+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով