17:47  ,  16 հունիսի, 2021

Յոահիմ Լյով. Չեմ կարող մեղադրել ֆուտբոլիստներին չպայքարելու մեջ

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականից կրած 0։1 հաշվով պարտությունը Եվրո–2020–ի խմբային փուլի առաջին տուրում։

«Իսկապես լարված հանդիպում էր, մենք պայքարեցինք մինչեւ վերջին վայրկյանը։ Չեմ կարող մեղադրել ֆուտբոլիստներին չպայքարելու մեջ, նրանք մինչեւ վերջին հնարավորությունը ջանք գործադրեցին։

Հանդիպման ընթացքում եղան հատվածներ, երբ մենք կարող էինք ավելի մեծ ճնշում գործադրել, բայց շահավետ դրվագներ այդպես էլ չստեղծեցինք»,– Լյովի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։

Գերմանիայի եւ Ֆրանսիայի հավաքականները առաջին տուրի խաղում կատարել էին մեկական հարված միմյանց դարպասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով