00:55  ,  16 հունիսի, 2021

Եվրո-2020․ Աշխարհի չեմպիոն Ֆրանսիան ուժեղ էր գերմանացիներից (ֆոտո, վիդեո)

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը հաղթանակով սկսեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը մրցեց Գերմանիայի հավաքականի հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

20-րդ րոպեին կիսապաշտպան Պոլ Պոգբայի փոխանցումից հետո հարվածեց պաշտպան Լուկաս Էրնանդեսը եւ գերմանացիների պաշտպան Մատս Հումելսը գնդակը շեղեց սեփական դարպասը։ Գրանցվեց ինքնագոլ։

67-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն գրանցվեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը, սակայն գրանցվեց խաղից դուրս վիճակ։

85-րդ րոպեին էլ ֆրանսիացիների հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլը VAR-ի միջամտությամբ չգրանցվեց։ Դարձյալ խաղից դուրս վիճակ էր։

F խմբում 3 միավոր ունի նաեւ Պորտուգալիայի հավաքականը, որը 3։0 հաշվով հաղթել է հունգարացիներին եւ առաջին տեղում է։

Երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը հունիսի 19-ին Բուդապեշտում կմրցի հունգարացիների հետ, Պորտուգալիան նույն օրը Մյունխենում կխաղա գերմանացիների հետ։

Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր

F խումբ

Ֆրանսիա - Գերմանիա՝ 1։0 (տեսանյութ), (Մյունխեն)

Մատս Հումելս, 20, ինքնագոլ

ՀունգարիաՊորտուգալիա՝ 0։3 (տեսանյութ), (Բուդապեշտ)

Ռաֆայել Գերեյրու, 84, Կրիշտիանու Ռոնալդու, 86, 11մ, 90+2

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով