Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոաու Կանսելուն վարակվել է կորոնավիրուսով եւ չի կարողանա մասնակցել Եվրո-2020-ին, հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Նրա թեստի պատասխանը դրական է, լուրջ ախտանիշ չունի, սակայն ստիպված կլինի ինքնամեկուսանալ։
Ժոաու Կանսելուին փոխարինել է Պորտուգալիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի եւ իտալական «Միլանի» (տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին») պաշտպան Դիոգո Դալոն։
Եվրո-2020-ի խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականը հունիսի 15-ին կմրցի Հունգարիայի, հունիսի 19-ին՝ Գերմանիայի, հունիսի 23-ին՝ Ֆրանսիայի հավաքականի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի