Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության խմբային փուլի առաջին տուրի B խմբի առաջին խաղում կհանդիպեն Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականները: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
Դանիա (4-3-3). Կասպեր Շմեյխել, Դանիել Վաս, Սիմոն Կյաեր, Անդրեաս Կրիստենսեն, Յոակիմ Մեհլե, Թոմաս Դելեյնի, Պյեր-Էմիլ Հոյբերգ, Կրիստիան Էրիկսեն, Յուսուֆ Պոուլսեն, Մարտին Բրեթուեյթ, Յոնաս Վին:
Ֆինլանդիա (4-4-2). Լուկաշ Գրադեցկի, Յուկի Ռայթալա, Պաուլուս Արայուրի, Դենիել Օ՛Շոնեսի, Յերե Ուրոնեն, Գլեն Կամարա, Տիմ Սպարվ, Ռոբին Լոդ, Յոնա Տոյվո, Յոել Պոհյանպալո, Տյեմու Պուկի:
Հունիսի 12-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
B խմբում ընդգրկված են նաև Բելգիայի և Ռուսաստանի հավաքականները, որոնք հունիսի 12-ին կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում:
Denmark have won 9 of their last 11 international matches (W9, D1, L1) #EURO2020
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 12, 2021
Finland all set for their EURO debut! #EURO2020
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 12, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում