09:15  ,  12 հունիսի, 2021

Եվրո-2020. Օրվա խաղերի անոնս

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունում հունիսի 12-ին կանցկացվեն խմբային փուլի 3 հանդիպումներ:

Խաղային օրը կմեկնարկի A խմբի երկրորդ հանդիպումով, որտեղ կմրցեն Շվեյցարիայի և Ուելսի հավաքականները:

Այնուհետև պայքարի մեջ կմտնեն B խմբի թիմերը: Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականները կհանդիպեն Կոպենագենում, իսկ Ռուսաստանի և  Բելգիայի թիմերը՝ Սանկտ Պետերբուրգում:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Եվրո-2020-ի խաղերին ներկա են սահմանափակ թվով երկրպագուներ:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում: Հին աշխարհամասի ուժեղագույն հավաքականի կոչման համար պայքարում են 24 թիմեր:

Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր

A խումբ

Ուելս – Շվեյցարիա՝ 17:00 (Երևանի ժամանակ)

B խումբ

Դանիա – Ֆինլանդիա՝ 20:00 (Կոպենհագեն)

Բելգիա – Ռուսաստան՝ 23:00 (Սանկտ Պետերբուրգ)

Կարդացեք նաև՝ 

Եվրո-2020. A խումբը՝ ընդգծված ֆավորիտով ու բարդ մրցակիցներով  

Եվրո-2020. B խումբը՝ մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկով ու նորեկով

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով