21:52  ,  5 հոկտեմբերի, 2026

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Ազգերի լիգայի C2 խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Պոդգորիցայում կհյուրընկալվի Չեռնոգորիային, որին Երեւանում պարտվել էր 2:3 հաշվով։

Ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է մեկնարկային կազմը։

Թիմի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով մնացել է պահեստայինների թվում։

Հայաստան․ Արսեն Բեգլարյան, Գեորգի Հարությունյան, Էրիկ Սիմոնյան, Նաիր Թիկնիզյան, Էրիկ Փիլոյան, Կառլեն Հովհաննիսյան, Ուգոչուկվու Իվու, Գոռ Մանվելյան, Նարեկ Հովհաննիսյան, Արթուր Սերոբյան, Արթուր Միրանյան։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում