09:15 12 հունիսի, 2021Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունում հունիսի 12-ին կանցկացվեն խմբային փուլի 3 հանդիպումներ:
Խաղային օրը կմեկնարկի A խմբի երկրորդ հանդիպումով, որտեղ կմրցեն Շվեյցարիայի և Ուելսի հավաքականները:
Այնուհետև պայքարի մեջ կմտնեն B խմբի թիմերը: Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականները կհանդիպեն Կոպենագենում, իսկ Ռուսաստանի և Բելգիայի թիմերը՝ Սանկտ Պետերբուրգում:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Եվրո-2020-ի խաղերին ներկա են սահմանափակ թվով երկրպագուներ:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում: Հին աշխարհամասի ուժեղագույն հավաքականի կոչման համար պայքարում են 24 թիմեր:
Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր
A խումբ
Ուելս – Շվեյցարիա՝ 17:00 (Երևանի ժամանակ)
B խումբ
Դանիա – Ֆինլանդիա՝ 20:00 (Կոպենհագեն)
Բելգիա – Ռուսաստան՝ 23:00 (Սանկտ Պետերբուրգ)
Կարդացեք նաև՝
Եվրո-2020. A խումբը՝ ընդգծված ֆավորիտով ու բարդ մրցակիցներով
Եվրո-2020. B խումբը՝ մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկով ու նորեկով
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.