22:00  ,  11 հունիսի, 2021

Եվրո–2020–ի բացման խաղ. Թուրքիայի եւ Իտալիայի մեկնարկային կազմերը

Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (Եվրո–2020) բացման արարողությունը։

Բացման խաղում կմրցեն Թուրքիայի եւ Իտալիայի հավաքականները։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

Թուրքիա. Չաքիր, Չելիկ, Դեմիրալ, Սեյունջյու, Մերաշ, Յոկուշլու, Տուֆան, Յազիջի, Քարաման, Չալհանօղլու, Յիլմազ։

Իտալիա. Դոնարումա, Սպինացոլա, Կիելինի, Բոնուչի, Ֆլորենցի, Ժորժինյո, Բարելա, Լոկատելի, Ինսինիե, Բեռարդի, Իմոբիլե։

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչն է Շենոլ Գյունեշը, Իտալիայի հավաքականինը՝ Ռոբերտո Մանչինին։

Թուրքիա – Իտալիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։

Հանդիպումը կսպասարկի Նիդերլանդները ներկայացնող մրցավարական խումբը Դանի Մակելին։

A խմբում Թուրքիայի հավաքականը կմրցի նաեւ Ուելսի (հունիսի 16) եւ Շվեյցարիայի (հունիսի 20)։ Իտալիայի թիմեը հունիսի 16–ին կխաղա շվեյցարացիների, հունիսի 20–ին՝ Ուելսի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս