00:07  ,  11 հունիսի, 2021

Մանչինի. Վստահ եմ, որ կհասնենք Եվրո–2020–ի կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին վստահ է, որ իր ղեկավարած թիմը կհասնի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (Եվրո–2020) կիսաեզրափակիչ։

Իտալիայի հավաքականը հունիսի 11–ին Հռոմում Թուրքիայի թիմի հետ կանցկացնի մրցաշարի բացման հանդիպումը։

«Բացարձակ վստահ եմ, որ մենք կհասնենք Լոնդոն (կիսաեզրափակիչի խաղերն ու եզրափակիչը)։ Երեք տարի առաջ ամենալավատեսական տրամադրվածությամբ եմ գլխավորել Իտալիայի հավաքականը։ Հիմա էլ ունենք ամենամարտական տրամադրվածությունը։

Պետք է հարգանքով վերաբերվենք Թուրքիայի հավաքականին, որի կազմում կան բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Բացման հանդիպումները միշտ բարդ են»,– Մանչինիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։

Եվրո-2020-ի խմբային փուլում Իտալիան, Շվեյցարիան, Թուրքիան ու Ուելսն ընդգրկված են A խմբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով