00:07 11 հունիսի, 2021Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին վստահ է, որ իր ղեկավարած թիմը կհասնի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (Եվրո–2020) կիսաեզրափակիչ։
Իտալիայի հավաքականը հունիսի 11–ին Հռոմում Թուրքիայի թիմի հետ կանցկացնի մրցաշարի բացման հանդիպումը։
«Բացարձակ վստահ եմ, որ մենք կհասնենք Լոնդոն (կիսաեզրափակիչի խաղերն ու եզրափակիչը)։ Երեք տարի առաջ ամենալավատեսական տրամադրվածությամբ եմ գլխավորել Իտալիայի հավաքականը։ Հիմա էլ ունենք ամենամարտական տրամադրվածությունը։
Պետք է հարգանքով վերաբերվենք Թուրքիայի հավաքականին, որի կազմում կան բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Բացման հանդիպումները միշտ բարդ են»,– Մանչինիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։
Եվրո-2020-ի խմբային փուլում Իտալիան, Շվեյցարիան, Թուրքիան ու Ուելսն ընդգրկված են A խմբում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.