«Ռոմայի» եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին բաց կթողնի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը (Եվրո–2020)։ Պատճառը մկանային վնասվածքն է, որը նա ստացել է Ռոբերտ Մանչինիի գլխավորած թիմի մարզման ժամանակ, հաղորդում է Football Italia–ն։
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական խնդրանք է ուղարկել ՈւԵՖԱ՝ խնդրելով Պելեգրինիին փոխարինելով «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Գաետանո Կաստրովիլիով, որը հավաքականի ընդլայնված հայտացուցակում էր։
Հունիսի 11–ին Եվրո–2020–ի բացման խաղում Իտալիայի հավաքականը Հռոմում կմրցի Թուրքիայի թիմի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:03 , 5 հոկտեմբերի
20:25 , 5 հոկտեմբերի
20:17 , 5 հոկտեմբերի
19:02 , 5 հոկտեմբերի
18:18 , 5 հոկտեմբերի
18:09 , 5 հոկտեմբերի
17:12 , 5 հոկտեմբերի
16:44 , 5 հոկտեմբերի
16:07 , 5 հոկտեմբերի
15:39 , 5 հոկտեմբերի