Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը ստացել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հավատարմագրում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստան Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Սպորտային լրագրող Նոբել Առուստամյանին հավատարմագրել են ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը: Հրաշալի է: Շնորհակալություն ՈւԵՖԱ-ին: Շարունակում են աշխատել»,- սոցցանցերում գրել է Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, որ Նոբել Առուստամյանը Եվրո-2020-ի հավատարմագրում չէր ստացել Բաքվի կազմկոմիտեի արգելափակման պատճառով: Դրանից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն զբաղվում էր հայ մեկնաբանի հավատարմագրման հարցով:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրո-2020-ը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ տեղի կունենա 11 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Սևիլիայում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում և Բաքվում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի