Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է Եվրո-2020-ին

11:29   10 հունիսի, 2021

Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը  ստացել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հավատարմագրում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստան Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Սպորտային լրագրող Նոբել Առուստամյանին հավատարմագրել են ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը: Հրաշալի է: Շնորհակալություն ՈւԵՖԱ-ին: Շարունակում են աշխատել»,- սոցցանցերում գրել է Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, որ Նոբել Առուստամյանը Եվրո-2020-ի հավատարմագրում չէր ստացել Բաքվի կազմկոմիտեի արգելափակման պատճառով: Դրանից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն զբաղվում էր հայ մեկնաբանի հավատարմագրման հարցով:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրո-2020-ը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ տեղի կունենա 11 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Սևիլիայում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում և Բաքվում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.