00:15  ,  4 հունիսի, 2021

Հայաստանի Մ-21 հավաքականը սկսեց պատրաստվել Ֆարերյան կղզիների թիմի դեմ խաղին

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը սկսեց նախապատրաստվել Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի առաջին մրցափուլի՝ Ֆարերյան կղզիների երիտասարդական թիմի հետ հանդիպմանը։

Երիտասարդական հավաքականը հունիսի 3-ից մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ 

 Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկված Ժիրայր Շաղոյանն ու Արման Ներսեսյանը Շվեդիա - Հայաստան ընկերական հանդիպումից հետո կմեկնեն Ֆարերյան կղզիներ՝ միանալու Մ-21 հավաքականին: 

Ֆարերյան կղզիներ Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպումը տեղի կունենա հունիսի 8-ին, Երևանի ժամանակով ժամը 20:30-ին՝ Ֆարերյան կղզիների Տոֆտիր քաղաքի մարզադաշտում:

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.  

Դարպասապահներ

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ

Սերգեյ Միքայելյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Երջանիկ Ղուբասարյան – «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)

Սերգեյ Կոչկանյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Արման Ղազարյան – ԲԿՄԱ

Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ

Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ

Արսեն Գալստյան – ԲԿՄԱ

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»

Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Սերգեյ Մկրտչյան - ԲԿՄԱ

Նարեկ Աղասարյան – ԲԿՄԱ

Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ

Արամ Խամոյան – ԲԿՄԱ

Նարեկ Գրիգորյան – ԲԿՄԱ

Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ

Սերոբ Գալստյան – «Արարատ»

Սերոժ Թիթիզյան – «Արարատ»

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Գերման Կուրբաշյան – «Կոբլենց» (Գերմանիա)

Լևոն Վարդանյան – ԲԿՄԱ

Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում